Բյոր-Բուքիքիոն է գալիս

18/05/2008

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն մայիսի 20-ին կայցելի Հայաստան: Այդ մասին հաղորդել են Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակից: Այցի նպատակն է՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին մասնակցությունը: Այցի ընթացքում տկն դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: