Ծիծաղելի հիմնավորումներ

16/05/2008

«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին…»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ է դարձել, որ հենց այս նախադասության պատճառով են աշխատանքից ազատվել այն 10 դիվանագետները, որոնք ընտրություններից հետո հանդես էին եկել հայտարարությամբ: Ինչպես հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լեւոն Ամիրջանյանը, «նրանք կասկածի տակ են դրել այս պահին ընտրված նախագահի օրինականությունը»: Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված դիվանագետները պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Օսկանյանի հրամանն իրենց աշխատանքից ազատելու մասին: Որոշումը կհրապարակվի մայիսի 29-ին: