Պատրաստ ենք աջակցել

16/05/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ եմ, որ չին ժողովուրդը բավարար ներուժ կգտնի շատ արագ վերականգնելու ողբերգական աղետի հասցրած բարոյական եւ նյութական վնասները: Հաշվի առնելով Հայաստանի փորձը երկրաշարժի հետեւանքների վերացման գործում՝ հայտնում եմ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»: