Պարզաբանել է

23/05/2008

Երեկ ԱԺ-ում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ թեեւ պաշտոնապես հայտարարվեց, որ վերջերս սահմանամերձ գոտում մահացած զինծառայողը սպանվել է հակառակորդի գնդակից, սակայն մամուլում տպագրվեց սպանվածի լուսանկարը, որում երեւում էին նրա մարմնի վրայի բազմաթիվ կապտուկներն ու քերծվածքները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Իրոք, սպանված զինծառայողի վրա եղել են կապտուկներ ու քերծվածքներ: Փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից AKM տիպի փամփուշտով: Այն եղել է նրա մարմնի մեջ, իսկ մեր զինված ուժերը չունեն այդ փամփուշտը»: Նրա խոսքով, «քերծվածքները սպանվածի մարմնի վրա հայտնվել են այն ժամանակ, երբ նրան բավականին նեղ խրամատների միջով, վիրավոր վիճակում հանել են: Մեր ժողովրդին ու նրա հարազատներին ես պատրաստ եմ հանդիպելու եւ բացատրելու, որ կասկած անգամ չունենան` դա եղել է հակառակորդի կողմից»: