Դեռ չգիտի

08/06/2008

«Եթե Հայաստան ներմուծվող էներգակիրների սակագները չփոփոխվեն, հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն չի լինի, քանի որ դրանք իրար հետ անմիջական կապ ունեն»,- երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, թե այսօր հնարավոր չէ վերջնականապես ասել` ՀՀ ներմուծվող էներգակիրների սակագների փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ: «Պետք է սպասել մինչեւ տարեվերջ»,- ասել է Ա. Մովսիսյանը: