Վերսկսելու են

08/06/2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի բողոքը, ինչը նշանակում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լ. Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: