Երեւան-Մոսկվա-Բաքու

08/06/2008

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Մոսկվա: «Երբ ձեզ հարմար լինի, ուրախ կլինենք ձեզ տեսնելու Մոսկվայում, վարելու լիարժեք բանակցություններ եւ շարունակելու այն համագործակցությունը, որն այսօր զարգանում է մեր երկրների միջեւ»,- նշել է ՌԴ նախագահը: Իսկ հուլիսի սկզբին Դ. Մեդվեդեւն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է ինքը` Դ. Մեդվեդեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Հարաբերությունները մեր միջեւ բնութագրվում են իբրեւ հարաբերություններ գործընկերների միջեւ»,- Հ. Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը: