Միսակ Հովակիմյանն արդարացվեց

15/06/2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Միսակ Հովակիմյանին, որը «մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Հիշեցնենք, որ քննչական մարմինն այդպես էլ 67-ամյա Միսակ Հովակիմյանի «մեղավորությունն» ապացուցող որեւէ հոդաբաշխ եւ տրամաբանական փաստ չկարողացավ ներկայացնել, եւ նրա գործով դատական նիստերում իրավապահներն ուղղակի ծիծաղի առարկա դարձան: