Առաջին նիստը

15/06/2008

Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, Ս. Սարգսյանն ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տալիս այս ինստիտուտի ակտիվ գործունեությանը` երկրի համար կարեւորագույն որոշումների ընդունման գործընթացում: Ի թիվս այլ հարցերի, ԱԽ նիստում քննարկվել է ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը: ՀՀ նախագահն ԱԽ անդամներին նաեւ տեղեկություններ է հաղորդել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների վերաբերյալ: