Դեռ չի ընդունվել

13/06/2008

Մինչ ԱԺ օրակարգային հարցերի քննարկումը, երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման հարցին: Ըստ նրա` Հ. Աբրահամյանը փաստաթուղթ էր ներկայացրել Արտաշատի գինու գործարանի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջին, եւ նման դեպքում չի կիրառվում հրաժարականի դիմումի պարագայում գործող 15-օրյա ժամկետը: