ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակիցները դատապարտվել են

13/06/2008

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին եւ Լեւոն Խաչատրյանին այսօր մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Պետական գաղտնիք հրապարակելը») եւ դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության` դատարանը նրանց զրկել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: