Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման առթիվ նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ դադարեցրել է Հրազդանի Վանատուր թաղամասում 3 օր առաջ սկսած հացադուլը: «Բոլորս էլ ոգեւորված ենք Սէֆիլյանի ազատման պահով»,- «Ազատությանն» ասել է Ա. Բոզինյանը: «Բոլորս էլ պիտի տոնենք, բոլորս էլ պիտի շնորհավորենք: Մեր առաջին հաղթանակը արդեն կատարեցինք: Սրանից հետո, վստահ եմ, շուտ-շուտ արդեն կուրախանանք բոլոր մեր քաղբանտարկյալների ազատ արձակումով»,- նշել է նա: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Սէֆիլյանը կարող է արտաքսվել ՀՀ-ից, նա պատասխանել է. «Եթե ժողովուրդը թույլ տա, կարող է … Չեն կարող (իշխանությունները). ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող: Եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, հենց բերդից միանգամից, կարող է, գրուզավիկի կուզովում էին ՀՀ-ից հանելու»: