Նոր նշանակումներ

13/06/2008

Օրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) Գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը (ըստ որոշ տեղեկությունների` նա ինքն է ազատվելու դիմում ներկայացրել)։ ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Հունան Պողոսյանը` ազատվելով Արարատի մարզի ոստիկանապետի պաշտոնից։ Գնդապետ Մարգար Օհանյանն ազատվել է Արագածոտնի մարզի ոստիկանապետի պաշտոնից` նշանակվելով Ճանապարհային ոստիկանության պետ։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով գնդապետ Հայկ Միլիտոնյանն ազատվել է Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այդ պաշտոնին է նշանակվել գնդապետ Հովհաննես Թամամյանը։ ՔՀԳՎ պետի տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Համլետ Մխիթարյանը` ազատվելով Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Նվեր Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության թիվ 3-րդ գրանցման քննական բաժանմունքի պետ։