ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Եկա Տկեշելաշվիլիին: Ինչպես տեղեկացրել են ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցած շաբաթ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին: