ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, հունիսի 9-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 38 մեղադրյալ, եւս 35 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ երեկվա դրությամբ՝ դատարան է ուղարկվել 67 քր.գործ՝ 73 անձի վերաբերյալ, որոնցից 29 քր. գործով 31 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, եւ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 31 անձանցից 12-ը դատապարտվել են ազատազրկման, իսկ 19 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան: Երեկվա դրությամբ՝ 1 անձ ձերբակալվել է, 4 մեղադրյալ գտնվում է հետախուզման մեջ: