«Ես ասել եմ, որ ես հրաժարական չեմ տալու: ԱԺ նախագահի հրաժարականը դա լուրջ իրադարձություն է ցանկացած երկրում…, սա խանութպանի պաշտոն չի, որ երբ ինչ ուզենաս՝ անես» Դա կա՛մ երկրի հիմնական, սկզբունքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունների արդյունք կարող է լինել, կա՛մ ինչ-որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունք»,- երեկ հայտարարել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց՝ ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի` մանդատը վայր դնելուց հետո պատգամավոր է դառնալու նրա եղբայր Հովիկ Աբրահամյանը` հետագայում ԱԺ նախագահ դառնալու նպատակով: