Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ «եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ, ապա բանակցությունները ոչ մի իմաստ չեն ունենա»: Նա նաեւ նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ բանակցություններ վարել Ղարաբաղի շուրջ, եւ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կկայանա նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը»: «Մենք հայկական կողմից կոնկրետ պատասխան ենք սպասում: Մենք ցանկանում ենք իմանալ՝ Հայաստանը ձգտո՞ւմ է արդյոք կարգավորել հակամարտությունը եւ պատրա՞ստ է արդյոք կամք ցուցաբերել դրա համար»,- ասել է Իբրահիմը: