Ոեւէ կուսակցություն

04/06/2008

Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որի կազմում ներգրավվելու են ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի ու Սփյուռքի մի շարք քաղաքական գործիչներ: Կուսակցության ստեղծման նպատակները դեռեւս հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ Վ. Օսկանյանի կուսակցությունը, մեղմ ասած, չի կարող ընդդիմադիր լինել: Հայտնի չէ նաեւ կուսակցության անվանումը, թեեւ որոշ դիտորդներ կեսկատակ նկատում են, որ այն կարող է կոչվել «100 տարի՝ առանց սահմանների»: