ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Աղվան Վարդանյանին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, Լեւոն Մկրտչյանին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից, Դավիթ Լոքյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Մեկ այլ հրամանագրով Սպարտակ Սեյրանյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Արսեն Համբարձումյանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ Արամայիս Գրիգորյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարար։