Երեք տարի

01/06/2008

Երեկ Երեւանի Քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Նվեր Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Ն. Ստեփանյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա, իբր, մասնակցելով զանգվածային անկարգություններին, մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Լեոյի փողոցի 9-րդ շենքի տանիքից, նախապես իր կողմից պատրաստված բենզինով լցված շիշը վառելով՝ նետել է նույն փողոցում կանգնած ՀՀ Ոստիկանության Ներքին զորքերի «ԳԱԶ-33081» մակնիշի 057ՈՍ 14 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա, որի հետեւանքով այրվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկը՝ պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: