ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստան 2020» նախաձեռնության համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, նաեւ առանձին անդրադարձ է կատարվել «Հայաստան 2020» նախաձեռնության հետագա ծրագրերին: Է. Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ միության ղեկավար կազմի հետ: