Թորոսյանը հերքում է

22/05/2008

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հերքել է լուրերը, թե առաջիկայում ինքը հրաժարական է տալու այդ պաշտոնից: «Ես ասել եմ դեռ մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները եւ հիմա էլ կրկնում եմ, որ մտադիր չեմ աշխատել այլ տեղում, բացի խորհրդարանից: Իմ հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է նա: Նշենք, որ վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն, Տիգրան Թորոսյանն առաջիկայում հրաժարական է տալու, իսկ նրա փոխարեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ներկայումս նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Ըստ նույն տեղեկությունների, Տ. Թորոսյանը նշանակվելու է որեւէ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնում: