«ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին հրաժարվել Վրաստանի նկատմամբ սադրիչ քայլերից եւ Աբխազիայի խնդրի կարգավորման գործում համատեղ աշխատել Վաշինգտոնի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ապրիլին հայտարարել էր, թե գործնական օգնություն կցուցաբերի չճանաչված այդ հանրապետության բնակչությանը: Բացի այդ, օրերս ՌԴ-ն ավելացրել է իր խաղաղապահ զորակազմի քանակը վրաց-աբխազական հակամարտության գոտում՝ այն հասցնելով համապատասխան համաձայնագրով նախատեսված առավելագույն մակարդակի, ինչը քննադատության է արժանացել Թբիլիսիի կողմից: «Իրավիճակը Աբխազիայում, Վրաստանում մնում է շատ լուրջ, իսկ առաջխաղացման համար հիմք կարող են լինել ուղիղ բանակցությունները Թբիլիսիի ու Սուխումի միջեւ հակամարտության լուծման ընդհանուր ուղիներ գտնելու համար»,- նշել է Բրայզան: