Ամեն ինչ անում են

15/05/2008

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը շարունակվի: Մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ԼՂՀ հարցն իր տրամաբանական ավարտն ունենա եւ լուծվի խաղաղ պայմաններում»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Նախիջեւանի սահմանն անցած ՀՀ քաղաքացիների ճակատագրին` նախարարն ասել է, որ նրանց մասին տեղեկություններ ունեն, համապատասխան աշխատանք տանելուց հետո նրանց կվերադարձնեն: «Դեռ մեկ շաբաթ առաջ պետք է վերադարձնեին, բայց մեզ տեղեկացրին, որ նախարարությունը պետք է համապատասխան աշխատանքներ կատարի, որից հետո մեր քաղաքացիները կվերադարձվեն»,- ասել է նա` քիչ հավանական համարելով նրանց չվերադարձնելու հնարավորությունը: