ԱԺ նախկին փոխխոսնակ, իշխանազավթության փաստով հարուցված քրեական գործով մեղադրվող Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը, երեկ փոխարինվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դա տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով, որը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանի, հիմնված է նրա վրա, որ Կ. Ռուբինյանի հետ քննչական անհրաժեշտ գործողությունները կատարված են, եւ նրան անազատության մեջ պահելն այլեւս նպատակահարմար չէ: