Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրմանն ու ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմին, հաղթանակի տոնը նշում էին բանտերում: Ինչպե՞ս են գնահատում տոնական արարողություններին մասնակցող պաշտոնյաներն այն փաստը, որ Շուշիի ազատագրման տոնին ազատագրման մասնակիցներից շատերը գտնվում են անազատության մեջ: Ի պատասխան մեր թղթակցի այս հարցին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշ ժամանակ լռելուց հետո ասել է. «Հիմա այս տոնական տրամադրությունը, որ տիրում է այստեղ, դուք անպայման ուզում եք փչացնել: Ես կարծում եմ` որոշ հարցեր կան, որ այսօր պետք չէ մեկնաբանել»: Կարծում ենք, որ «որոշ պատասխաններ կան, որ պետք չէ մեկնաբանել»: