Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի արյունալի իրադարձություններին տրված գնահատականով: «Մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա»,- հայտարարել է
Լ. Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը անդրադարձել է նաեւ ստեղծված իրավիճակի հանգուլածմանը: «Հասարակության եւ վարչախմբի միջեւ առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սակայն գիտակցելով, որ ՀՀ ներկա իշխանություններն ու Եվրոպական կազմակերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաեւ, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը եւ հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել»,- հայտարարել է Լ.Տեր-Պետրոսյանը` որպես առաջին նման քայլ առաջարկելով Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես»:
Կարդացեք Ելույթ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում