ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որը վերաբերում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: Զեկույցում առանձին բաժիններով նա անդրադարձել է ընտրություններին հաջորդող հանրահավաքներին, մարտի 1-ին Ազատության հրապարակում եւ Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերին, դրան հաջորդած արտակարգ դրության ռեժիմին, այդ օրերին կատարված ձերբակալություններին, իր իսկ բնութագրմամբ՝ …
կարդալ ավելինՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանի մի քանի քաղաքներում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա նաեւ Երեւանի միանգամից չորս համայնքներում: Այդ ընտրություններից եւ ոչ մեկին ընդդիմությունը մասնակցելու հայտ չներկայացրեց, ընդդիմությունը թեկնածուներ չունի նաեւ մայիսի 18-ին կայանալիք Նոր Նորք, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան համայնքների ՏԻՄ ղեկավարների ընտրություններում: Արդյունքում` հիշյալ համայնքներից երեքում …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Խմբի կազմում ընդգրկված են ԵԽ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ՝ Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ:
կարդալ ավելին«Հայաստանը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ եւ այդ պայմաններում մենք փորձում ենք գնահատական տալ սոցիալական լարվածության քաղաքական փոփոխությունների հետեւանքներին: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ, եթե իշխանության կողմից չի ընկալվում, որ երկիրը գտնվում է այդ ճգնաժամի մեջ, եւ ամբողջ գործունեությունը չի ուղղվում ճգնաժամից դուրս գալուն, մյուս ածանցյալները դառնում են արհեստական ու շինծու քննարկումներ»,- երեկ հասարակության …
կարդալ ավելին«2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանի միջնորդությունը, կոպտորեն ոտնահարելով ՀՀ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի պահանջները, որոշում է կայացրել Գագիկ Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով, մինչեւ 2008թ. հունիսի 24-ը երկարացնելու մասին»,- երեկ տարածած …
կարդալ ավելինՀետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: Իրոք, դժվար է գտնել Հայաստան ժամանած որեւէ գործչի կամ միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի ներկայացուցչի, որը ներքաղաքական ստեղծված իրավիճակին անդրադառնալիս չարտասանի «երկխոսություն» բառը: Նրանցից, իհարկե, ետ չեն մնում նաեւ տեղական իշխանամետ եւ ընդդիմադիր համարվող …
կարդալ ավելինԳեղամ Գասպարյանը եւ Սամվել Բալասանյանը մեկ տարի առաջ ՕԵԿ ցուցակից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ նրա, իրենց կուսակցական ներքին կանոնադրությամբ ընտրություններից առաջ վարչության անդամները որոշակի պայմանների դեպքում` ինքնաբացարկի մասին դիմում են ստորագրում: «Մենք այդ դիմումն ենք ներկայացրել Կենտրոնական …
կարդալ ավելինՀՀ նոր ձեւավորված կառավարությունը, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ միայն պայմանականորեն կարելի է «նոր» անվանել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Մելիքյանը նշեց, որ դրական վերաբերմունք ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, ովքեր, իր կարծիքով, դրական եւ կարող ուժեր են: «Ես բազմիցս ասել եմ, որ կառավարության կոալիցիոն ձեւը դժվար թե …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը երեկ ընդունել է տարածաշրջանային եռօրյա այցով Երեւան ժամանած Հունգարիայի Պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարներին։
կարդալ ավելինՑեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ողջ մարդկության դեմ: Հայերի կոտորածը մի ցավ է, որը, այսպես թե այնպես, անդրադարձել է յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրին, սակայն պետք է հետեւություններ անել, դաս քաղել ցեղասպանությունից եւ անել այնպես, որ նման …
կարդալ ավելին«ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու դեպքում կենթարկվի պատասխանատվության: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հ. Խաչատրյանը հայտարարեց, որ արդեն մի քանի օր է` կուսակցության կնիքն ինքն ուղարկել է «համեմատաբար ապահով տեղ»` հանրապետության նախագահին: Սակայն հարցի լուծման կոնկրետ ճանապարհներ դեռեւս չկան. …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողներն առաջին անգամ հետեւել են կառավարության նիստին օնլայն ռեժիմով, ՀՀ կառավարության առաջին հարկում գտնվող մամուլի սրահից նիստին ուղիղ միացմամբ: Սա իրականացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, որի համաձայն` նաեւ ՀՀ կառավարության ինտերնետային կայքի այցելուներն այսուհետ հնարավորություն ունեն նախապես ծանոթանալու կառավարության նիստի հիմնական օրակարգին եւ քննարկվելիք փաստաթղթերի նախագծերին: Նիստի ընթացքում, ի …
կարդալ ավելինՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` ապրիլի 23-ին կայացրած որոշմամբ փոփոխման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 27-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմած, իր ստորագրությամբ ու տեղամասի կնիքով հաստատած քաղվածքն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու համար, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի հանձնաժողովի քարտուղար Անժիկ Դաբաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ …
կարդալ ավելինՀՅԴ երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ջահերով ավանդական երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Երթին մասնակցել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը. «Մենք ցեղասպանության տարիներին կորցրեցինք ոչ միայն մեր հայրենակիցներին, կորցրեցինք նաեւ մեր հայրենիքի մի մասը, եւ եթե մենք չենք կարող ֆիզիկապես ունենալ մեր կողքին նրանց ժառանգներին, ապա առնվազն պետք է մտածենք …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Հիշեցնենք, որ Դ. Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի Քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնը:
կարդալ ավելինԵրեկ ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ներկայացվել է Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների մասին: ԵԽ Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունից «Ազատությանը» հայտնել են, որ քննարկումներից հետո զեկույցի հիման վրա կազմվելու է առաջարկների փաթեթ: Հիշեցնենք, որ Ագոյի խումբը ՀՀ իշխանություններին առաջարկել էր ազատ արձակել քաղաքական գործունեության համար ձերբակալվածներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել, …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ: «Ժառանգությունը» պատգամավորների շրջանում շարունակում է նաեւ կալանավորված երեք պատգամավորների խափանման միջոցը փոխելու միջնորդության համար նախաձեռնած ստորագրահավաքը, թեեւ դատախազին ուղղված դիմումը՝ 9 պատգամավորների ստորագրությամբ, արդեն 2 օր է, Դատախազությունում …
կարդալ ավելինԿԸՀ-ն երեկ հերթական նիստում գրանցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության համամասնական ցուցակի 2 պատգամավորներին` Խաչիկ Հարությունյանին եւ Արծրուն Աղաջանյանին, ովքեր պատգամավորներ դարձան ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավորներ Գուրգեն Սարգսյանի ու Մհեր Շահգելդյանի փոխարեն: Հիշեցնենք, որ վերջիններս ապրիլի 21-ին համապատասխանաբար նշանակվել են ՀՀ Տրանսպորտի եւ կապի եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարներ: Ի դեպ, ԿԸՀ-ն երեկվա նիստում …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարել էր, որ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ փորձաքննության անցկացումը պետք է վստահել Մարդու իրավունքների պաշտպանին: Նույն օրը նման ակնարկ արել էր նաեւ նույն պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նման առաջարկ …
կարդալ ավելին