ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ: «Ժառանգությունը» պատգամավորների շրջանում շարունակում է նաեւ կալանավորված երեք պատգամավորների խափանման միջոցը փոխելու միջնորդության համար նախաձեռնած ստորագրահավաքը, թեեւ դատախազին ուղղված դիմումը՝ 9 պատգամավորների ստորագրությամբ, արդեն 2 օր է, Դատախազությունում է: Ի դեպ, երեկ Ս. Այվազյանի հայրենի Հաղթանակ գյուղում բողոքի ցույց է անցկացվել. ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանավորվածներին: