ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը երեկ ընդունել է տարածաշրջանային եռօրյա այցով Երեւան ժամանած Հունգարիայի Պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարներին։