Մտան ԱԺ

28/04/2008

ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում գրանցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության համամասնական ցուցակի 2 պատգամավորներին` Խաչիկ Հարությունյանին եւ Արծրուն Աղաջանյանին, ովքեր պատգամավորներ դարձան ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավորներ Գուրգեն Սարգսյանի ու Մհեր Շահգելդյանի փոխարեն: Հիշեցնենք, որ վերջիններս ապրիլի 21-ին համապատասխանաբար նշանակվել են ՀՀ Տրանսպորտի եւ կապի եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարներ: Ի դեպ, ԿԸՀ-ն երեկվա նիստում հրապարակել է նաեւ «Օրինաց երկրի» նախկին անդամ Գեղամ Գասպարյանի դիմումը, որտեղ նա պնդել է, թե ժամանակին կուսակցական ընտրացուցակում եղել է Ա. Աղաջանյանից առաջ եւ ինքնաբացարկ չի հայտնել, ուստի հենց իրեն է պատկանում ազատված պատգամավորական տեղը: Սակայն ԿԸՀ-ն որպես պատգամավոր գրանցել է Աղաջանյանին` միաժամանակ դիմելով Դատախազություն՝ ճշմարտությունը պարզելու համար: