Ինչո՞ւ են հիշել օմբուդսմենին

28/04/2008

ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարել էր, որ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ փորձաքննության անցկացումը պետք է վստահել Մարդու իրավունքների պաշտպանին: Նույն օրը նման ակնարկ արել էր նաեւ նույն պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նման առաջարկ ստացե՞լ է, կամ համաձա՞յն է այն կարծիքին, որ պաշտպանի գրասենյակը պետք զբաղվի այդ փորձաքննությամբ: «Անկեղծ ասած, դա ինձ համար անակնկալ էր: Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին ինչ-որ պատասխան տալ, բայց ես կողմ եմ, որ փորձաքննություն իրականացվի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արմեն Հարությունյանը: Նա նշել է նաեւ, որ ապրիլի 25-ին հրապարակելու է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, որը վերաբերելու է մարտի 1-ի իրադարձություններին: «Կան նաեւ առաջարկներ: Մեր դիրքորոշումն այդ բոլոր հարցերի վերաբերյալ կտեսնեք այդ զեկույցում»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: