Ագոն էլ է զեկուցել

28/04/2008

Երեկ ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ներկայացվել է Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների մասին: ԵԽ Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունից «Ազատությանը» հայտնել են, որ քննարկումներից հետո զեկույցի հիման վրա կազմվելու է առաջարկների փաթեթ: Հիշեցնենք, որ Ագոյի խումբը ՀՀ իշխանություններին առաջարկել էր ազատ արձակել քաղաքական գործունեության համար ձերբակալվածներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել, վերանայել հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերջին փոփոխությունները, երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի միջեւ, թույլատրել տեսակցություններ կալանավորվածների հետ: