քաղաքականություն

Վուլգար պատկերացում՝ երկխոսության վերաբերյալ

28.04.2008

«Ժողովրդավարական գործընթացներով հնարավոր չէ ապահովել հասարակության մասնակցային գործոնը, որի արդյունքում էլ ընտրությունների ժամանակ ճգնաժամեր են առաջանում: Իսկ հնարավոր չէ, որովհետեւ նորանկախ Հայաստանում, մասնավոր սեփականության ձեւավորման եւ հետագա զարգացման փուլում, սեփականությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է»,- երեկ ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: Իշխանության եւ սեփականության սերտաճած համակարգի արդյունքում, ըստ նրա, ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընտրություններում իշխանությունն …

կարդալ ավելին

Ո՞րն է քաղաքական ենթատեքստը

28.04.2008

Երեկ Վարչական դատարանում ՀՀ Արտգործնախարարության նախկին 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը պահանջել են վերացնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` իրենց աշխատանքից ազատելու մասին փետրվարի 25-ի հրամանը, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխհատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցված վնասը: Հիշեցնենք, որ նրանք այն 8 դիվանագետների թվում են, ովքեր աշխատանքից ազատվեցին այն …

կարդալ ավելին

«Մարտի 1-ը ֆասադային ժողովրդավարության արդյունք էր»

28.04.2008

– Պարոն Հարությունյան, որպես ՄԻ պաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը: – Շատ դրական եմ գնահատում եւ համարում եմ, որ Եվրախորհուրդը փորձում է օգնել, որ Հայաստանը շարունակի ժողովրդավարության ճանապարհով զարգանալ: Այդ բանաձեւը հենց դրան է ուղղված: Իսկ թե որքանով է Հայաստանը զարգանում ժողովրդավարության ճանապարհով, դա, իհարկե, ցույց է տալիս …

կարդալ ավելին

Նախընտրական կրքեր Սպիտակում

28.04.2008

Մայիսի 4-ին Սպիտակ քաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուները յոթն են, որոնցից երկուսը ՀՀԿ անդամներ են, այդ թվում` գործող քաղաքապետը եւ ԲՀԿ-ի մեկ ներկայացուցիչ: Մյուսներն անկուսակցական են: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Վանիկ Ասատրյանը նշեց, որ նախընտրական շրջանը հանգիստ է անցնում, եւ քաղաքում «աժիոտաժ» չկա: Սակայն քիչ անց նա չհերքեց, որ վերջերս Սպիտակում …

կարդալ ավելին

Որպես գրա՞վ

28.04.2008

«Պիցցա դի Ռոմա» սրճարանի աշխատակցուհի Անուշ Ղավալյանը, ով կալանավորված է սրճարանի տնօրենի դեմ հարուցված գործի շրջանակներում, «Ազատության» թղթակցի հետ զրույցում պնդել է, որ իրեն ներկայացված չարաշահումների մեղադրանքներն անհիմն են: «Ինձ ոնց որ գրավ պահեն, ասում են` «թող գումարները բերեն-մուծեն, եւ քեզ ազատ կարձակենք»,- «Ազատությանն» ասել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող Ղավալյանը` հայտնելով, որ այդ պահանջը …

կարդալ ավելին

Փորձաշրջան է անցնելու

28.04.2008

Երեկ Երեւանի քրեական դատարանն Արտաշես Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչել անմիջականորեն զանգվածային անկարգություններ կատարելու մեջ եւ պայմանականորեն դատապարտել 4 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: ՀՀ Վճռաբեկ դատարանի տարածած տեղեկատվության համաձայն` Ա. Մաթեւոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ «անմիջական մասնակցություն է ունեցել մարտի 1-ին Երեւանում հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչներին զինված …

կարդալ ավելին

Նպատակը վրեժն ու թշնամանքը չէ

28.04.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել ապրիլի 24-ի ցեղասպանության զոհերի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ …

կարդալ ավելին

«Պետք չէ իմ ու ալվարդի մեջ տեսնել ընդդիմություն եւ իշխանություն»,- ասում է գրող Հակոբ Մովսեսը

28.04.2008

Երեկ հրավիրված ասուլիսում` «Թե ինչո՞ւ ստեղծված իրավիճակում մտավորականները չեն երեւում եւ առաջատարներ չեն» թեմայի շուրջ բանավիճում էին գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւ գրող Հակոբ Մովսեսը: Վերջինս` երկրում ստեղծված վիճակը նկատի ունենալով, մտավորականությանը եւ քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս հետեւել Սպինոզայի ոսկե կանոնին՝ «Չհայհոյել, չլացել, չծիծաղել, այլ հասկանալ»: «Հենց հիմա մեզ ծիծաղելու, հայհոյելու պատճառներ …

կարդալ ավելին

Առաջին հանդիպումը

28.04.2008

Մայիսի 7-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հատուկ նիստի շրջանակներում, տեղի է ունենալու Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: Ըստ ադրբեջանական աղբյուրների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, թե «նախարարների այդ հանդիպումից են կախված միջնորդների հետագա քայլերը»:

կարդալ ավելին

Հերթականը` Երեւանում

28.04.2008

Ապրիլի 25-ին Երեւանում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստին կնախորդեն հանձնաժողովի նախագահին առընթեր աշխատանքային խմբի նիստը եւ հանձնաժողովին առընթեր Գործարար խորհրդի անդրանիկ լիագումար նիստը: Օրակարգում ընդգրկված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով մշակված համաձայնագրերի …

կարդալ ավելին

Ուզում է «իրական ուժ» ցուցադրել

28.04.2008

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակության Լեռնային Ղարաբաղ կատարած պաշտոնական այցից «զայրացած» ադրբեջանցի անկախ քաղաքագետ Օքտայ Սադըխովը հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է ցուցադրի Հայաստանին իր իրական ուժը եւ հակաահաբեկչական գործողություն իրագործելու միջոցով ազատագրի մի քանի գրավյալ շրջաններ»: Ադրբեջանական «Էխոյին» տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետն ասել է, որ Հայաստանը ցանկանում է «լեգալացնել» իր հարաբերությունները …

կարդալ ավելին

Խոչընդոտները կվերացվե՞ն

25.04.2008

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը երեկ ողջունել են Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությունը` «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս կատարված վիճահարույց լրամշակումները վերանայելու մասին: «Այս համաձայնությունը եւս մեկ քայլ է հանրային ժողովների խնդրի շուրջ Հայաստանի հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի երկարատեւ համագործակցության ընթացքում»,- …

կարդալ ավելին

«Անարդյունավետ» հերքում

25.04.2008

Երեկ Երեւանի մի շարք տոնավաճառներում հագուստի վաճառքով զբաղվող քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Հագուստ ներմուծողներին, իրենց խոսքերով, մաքսային կետերում տեղեկացրել են, որ հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը կրկնակի ավելացել է: Այդ կապակցությամբ երեկ ՄՊԿ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «Մաքսային պետական կոմիտեում մաքսային արժեքի ոչ մի …

կարդալ ավելին

Կազմը պատրաստ է

25.04.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Հովիկ Աբրահամյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: ՕԵԿ ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Սարգսյանը նշանակվել է տրանսպորտի …

կարդալ ավելին

Ստորագրահավաք

25.04.2008

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը երեկ ստորագրահավաք է նախաձեռնել` ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որով խնդրում է հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխարինել գրավով: Հիշեցնենք, որ մարտի 4-ին հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչի արդյունքում Ս.Միքայելյանը, Հ. Հակոբյանը …

կարդալ ավելին

Հայաստանի նոր նախագանը ժառանգել է «վստահության ճգնաժամ»

25.04.2008

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժառանգել է «վստահության ճգնաժամ»: Նման կարծիք է հայտնել ամերիկահայ հայտնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ով օրերս հանդես է եկել ՀՀ ներքաղաքական զարգացումներին վերաբերող հոդվածով: Նա գտնում է, որ այսօր Ս. Սարգսյանի գլխավոր մարտահրավերը կապված է ոչ թե ընդդիմության, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դեռեւս կարողանում է ազդել Ս. Սարգսյանի վրա՝ նախարարներ …

կարդալ ավելին

Առաջին հանրահավաքը մարտի 1-ից հետո

25.04.2008

Մարտի 21-ից` արտակարգ դրության ավարտից հետո բազմաթիվ կազմակերպություններ հանրահավաք անցկացնելու հայտեր էին ներկայացնում Երեւանի քաղաքապետարան, սակայն վերջինս մերժում էր բոլոր հայտերը: Եվ միայն ապրիլի 19-ին Երեւանի քաղաքապետարանն «արտոնել» էր «Կանայք՝ հանուն խաղաղության» հ/կ-ին հանրահավաք անցկացնել Մանկական զբոսայգում (Կոմայգում): Այսպիսով, մարտի 1-ի արյունոտ դեպքերից հետո Երեւանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր որոշ …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն չի նեղացել իշխանություններից

23.04.2008

Տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նեղացել է իշխանություններից այն բանի համար, որ սատարելով Սերժ Սարգսյանին եւ ի սկզբանե մաս կազմելով կոալիցիային՝ ստանում է նույնքան նախարարական պորտֆելներ, որքան ընդդիմադիր դիրքերից հանդես եկած ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն համապատասխանում իրականությանը: Երեկ հրավիրված ասուլիսում ԲՀԿ հավաքական «հոգեվիճակի» մասին նման հայտարարություն է արել կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Իսկ …

կարդալ ավելին

Սեպը հանում են

23.04.2008

«Ես թողնում եմ մի կողմ, թե որքանով է ուժեղ հանդես եկել ընդդիմությունը, բայց մեր գնահատականն այսպիսին է, որ որոշումը մնացել է բավականին հատվածային քննության մակարդակում: Պատահական չէ, որ ՍԴ որոշումը նման արձագանք ունեցավ»: Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւում արված այն առաջարկությանը, թե` Հայաստանի ընդդիմությունը պետք է ընդունի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, երեկ հրավիրված ասուլիսում …

կարդալ ավելին

Խրատներ ՀՀ ղեկավարությանը

23.04.2008

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդն այստեղ տեղ չունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Մեկնաբանելով ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի` անցած շաբաթավերջին Ստեփանակերտ կատարած այցը, Խ. Իբրահիմը ափսոսանք է հայտնել, որ «ՀՀ կառավարությունը, այդ թվում եւ՝ ԱԳ նոր ղեկավարը, չեն հեռացել հին կարծրատիպերից …

կարդալ ավելին