Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը երեկ ստորագրահավաք է նախաձեռնել` ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որով խնդրում է հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխարինել գրավով: Հիշեցնենք, որ մարտի 4-ին հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչի արդյունքում Ս.Միքայելյանը, Հ. Հակոբյանը եւ Մ. Մալխասյանը կալանավորվել են, իսկ Խ. Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ: