Հերթականը` Երեւանում

28/04/2008

Ապրիլի 25-ին Երեւանում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստին կնախորդեն հանձնաժողովի նախագահին առընթեր աշխատանքային խմբի նիստը եւ հանձնաժողովին առընթեր Գործարար խորհրդի անդրանիկ լիագումար նիստը: Օրակարգում ընդգրկված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով մշակված համաձայնագրերի եւ ծրագրերի նախագծեր: