Փորձաշրջան է անցնելու

28/04/2008

Երեկ Երեւանի քրեական դատարանն Արտաշես Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչել անմիջականորեն զանգվածային անկարգություններ կատարելու մեջ եւ պայմանականորեն դատապարտել 4 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: ՀՀ Վճռաբեկ դատարանի տարածած տեղեկատվության համաձայն` Ա. Մաթեւոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ «անմիջական մասնակցություն է ունեցել մարտի 1-ին Երեւանում հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, ինչպես նաեւ՝ մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններին, ինչն արտահայտվել է նրանում, որ Մաթեւոսյանն այդ զանգվածային անկարգությունների ընթացքում հայհոյանքներ, սպառնալիքներ է տվել Գր. Լուսավորչի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցների հասցեին եւ քարերով հարվածել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններին»: