Մի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները այդ հարցն ուղղել են ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ոչինչ չի կորցրել: Ճիշտ հակառակը` ստացել է ավելի մեծ պատասխանատվություն, ունենալով իր կուսակցության նախագահը՝ հանրապետության նախագահ, մեր եւ՛ պատասխանատվությունը, եւ՛ առաջադրած ծրագրերի իրականացման հնարավորություններն էլ ավելի մեծացել են»,- ասել է Տ. Թորոսյանը: