Մեղադրում են բռնաբարության համա՞ր

30/04/2008

Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: «Օլլբոքսինգ» սպորտային կայքէջի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել տիտղոսը պաշտպանելու համար ամերիկացի Էլվին Այալայի հետ մենամարտին պատրաստվելու մարզումների ընթացքում: Ա. Աբրահամն իր դեմ քրեական գործ հարուցելու մասին իմացել է Շվեյցարիայում, որտեղ նա պատրաստվում է Էդիսոն Միրանդայի հետ հունիսին կայանալիք մարտին: Հարուցվել է դատական գործ, Ոստիկանության կողմից հարցաքննվում են վկաներ, փնտրվում հանցանշաններ: Ա. Աբրահամը կտրականապես ժխտում է մեղադրանքը: Նա հայտարարել է, որ պարզապես գնացել է սաունա եւ այնտեղ անօրինական ոչ մի գործողություն չի կատարել: