Էս էլ ու պըրծ

20/04/2008

«ԵԽ ԽՎ բանաձեւն արդեն ընդունված փաստաթուղթ է, եւ պետք է մտածել հետագա քայլերի մասին»,- մեկնաբանելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը՝ Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ես համաձայն չեմ փաստաթղթի որոշ դրույթների հետ, սակայն գտնում եմ, որ Հայաստանը` լինելով ԵԽ անդամ, պետք է քայլեր ձեռնարկի: Դա չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք յուրաքանչյուր տառի: Մենք կանենք այն, ինչ պահանջում են հայ ժողովրդի շահերը»,- ասել է նա` չմանրամասնելով, թե բանաձեւի կոնկրետ որ պահանջները չի կատարելու Հայաստանը: Ուշագրավ է Տ. Թորոսյանի նաեւ այն հայտարարությունը, թե` մարտի 1-ը ողբերգություն է, սակայն ոչ հետընթաց ժողովրդավարական ուղուց: «Մարտի 1-ը մեզ համար դաս կլինի»,- հայտարարել է Թորոսյանը: