Նախօրեին` ժամը 15:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 15:25-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել 60-65 տարեկան, անձը չպարզված կնոջ դիակ եւ հանձնել Ոստիկանության աշխատակիցներին: Նույն օրը` ժամը 17:28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի 20-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչը չի արձագանքում ոչ հեռախոսի, որ էլ դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները, բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերել են 1923թ. ծնված Խաչիկ Այվազյանի դիակը: