Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 91.000 դոլարով: Այդ գինը ավելի քան 20 անգամ գերազանցում է աճուրդի փորձագետների կողմից կանխատեսված գումարը: 1993թ. լուսանկարն արվել է ՁԻԱՀ-ի դեմ սոցիալական հոլովակներում օգտագործելու համար: Նշենք, որ լուսանկարի գնորդն անհայտ է: Հայտնի է միայն, որ նա մի չինացի կոլեկցիոների համար աշխատող դիլեր է: