ԵԽ ԽՎ-ն գծագրե՞լ է

20/04/2008

Ըստ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` ԵԽ ԽՎ նստաշրջանում ՀՀ վերաբերյալ ընդունված բանաձեւը, որը կոալիցիոն համաձայնագրի հետ մեկտեղ գծագրում է մոտակա ժամանակների համար անհրաժեշտ գործողությունները, որոնց շնորհիվ «մենք կկարողանանք ձերբազատվել թե այն ծանր իրավիճակից, որն ունեցանք, եւ նաեւ կունենանք լուրջ նախապայման նրա համար, որ դա չկրկնվի»: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշել է, որ այս նստաշրջանում «աննախադեպ» է եղել ադրբեջանցի պատվիրակների ակտիվությունը, սակայն, ըստ նրա` դա սպասելի էր: «Ամեն անգամ, երբ Հայաստանը որեւէ հարցով ուղղակի կամ անուղղակի թուլացնում է իր դիրքերը, Ադրբեջանն օգտագործում է ցանկացած եղանակ` ռազմական, դիվանագիտական, ցանկացած ամբիոն` ՀՀ հեղինակության հետ խաղալու համար»,- նկատել է նա: