ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Ստեփանակերտ: Սա նորանշանակ նախարարի առաջին այցն է: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ստեփանակերտում Է. Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: