Աբիեւի կոչը

17/04/2008

«Այն երկրներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք փորձում են ԼՂՀ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, պետք է մեծացնեն իրենց ազդեցությունը զավթիչ Հայաստանի վրա, որպեսզի ապագայում դա չհանգեցնի ծանր հետեւանքների»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Հարրի Վիյատի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: