Հավատք է պետք

11/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: ՀՀ ԿԲ այլեւս նախկին նախագահ

Տ. Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետ դառնալուց հետո ինչպե՞ս է աշխատելու` հաշվի առնելով այն, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չեն ընդունում ընտրությունների արդյունքներն ու շարունակում են իրենց բողոքի ակցիաները: «Կարծում եմ, նորընտիր նախագահն իր ելույթում սպառիչ պատասխան տվեց այդ հարցին: Ինձ թվում է` դա է այն ճանապարհը, որով մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել: Լսելով նրա ելույթը, կարծում եմ, դուք էլ լսեցիք, որ նրա տրամադրվածությունն այնպիսին է, որ նա ի վիճակի է լինելու լուծել այդ խնդիրները»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ խնդիրները լուծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հավատ: «Ձեզ թվում է՝ դա քիչ է, բայց դա շատ մեծ բան է: Եթե ձեր մեջ հավատք կա, պետք է հավատաք, որ դա շատ մեծ բան է, ուրիշ ոչ մի բան պետք չէ»,- հավելել է նա: