Ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ արդեն 15-րդ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից հացադուլ հայտարարած 9 վանատուրցիներից 8-ը, որոնք ձերբակալվել էին, ազատ են արձակվել: Նրանցից մեկը դեռեւս գտնվում է մեկուսարանում: Ըստ նրա՝ ազատ արձակված վանատուրցիներին իրավապահ մարմինները զգուշացրել են, որ կարող են հացադուլ անել իրենց տներում, այլ ոչ թե հասարակական վայրերում: