ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել` Մանվել Գրիգորյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ որեւէ պատճառ մատնանշված չէ, սակայն, պարզ է, որ նա ազատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացվող քաղաքական գործընթացներին գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը մինչ ապրիլի 1-ը գտնվում էր արձակուրդում: