ՕԵԿ-ի հետ առնչություն չունի

06/04/2008

ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ` արձագանքելով մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկատվությանը, թե` «Բնապահպանության ներկայիս նախարար Արամ Հարությունյանը (ով 2006թ. մայիսին Սերգո Երիցյանի հետ միասին ՕԵԿ-ը լքողներից էր), հրաժարվել է Արթուր Բաղդասարյանի` իրեն ուղղված հեռակա գործարքից. Արամ Հարությունյանը վերադառնում է ՕԵԿ, ինչի դիմաց պահպանում է նախարարի պորտֆելը», մեզ տեղեկացրին, որ Արամ Հարությունյանը վերջին շրջանում որեւէ առնչություն չի ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ նրա գլխավորած կուսակցության հետ: