Շարունակում են զբոսնել

06/04/2008

Չնայած ցրտին ու անձրեւին՝ Հյուսիսային պողոտայում երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նախաձեռնությամբ կազմակերպված քաղաքական ակցիայի շրջանակներում դարձյալ բազմաթիվ մարդիկ էին զբոսնում: Նրանք թերթ էին կարդում, գրքեր փոխանակում, լսում «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումն ու քննարկում: Ապա քաղաքական զբոսանքին եկած երիտասարդները սկսեցին «բռնոցի» խաղալ անձրեւի տակ: Ոստիկանության ներկայացուցիչները փոքրաթիվ էին, բայց երկու ոստիկանական մեքենաներ անցուդարձ էին անում պողոտայով: Երեկվա զբոսանքին առաջին անգամ եկել էին նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետներ Մեսրոպ Հարությունյանն ու Աշոտ Մելիքյանը: